close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար․ Փաշինյան

Տնտեսական

15 Մարտի 2019, 13:59
 Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար․ Փաշինյան

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը:

Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը: Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ»,- մասնավորապես ասել է վարչապետը:

Մանրամասները` այստեղ:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica