close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայր Աթոռը հրապարակել է 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիրը

Հասարակություն

15 Մարտի 2019, 15:49
 Մայր Աթոռը հրապարակել է 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիրը

2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով:

Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում աշխատել է 1142 աշխարհական և հոգևորական անձ:

Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին տարվա ընթացքում մասնակցել են 161 եկեղեցականներ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից:

Հոգևոր-մշակութային ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության շրջանակներում կազմակերպվել են մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ:

Հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր ճեմարանում,  Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, ընդհանուր թվով ուսանել է 160 սան:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը անցյալ տարվա ընթացքում շարունակել է իր գործունեությունը նախադպրոցական, միջնակարգ, կիրակնօրյա կրթության ոլորտներում: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկեան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկեան մանկապարտեզ» հաճախում է 42 երեխա:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ:
2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասեր երիտասարդ:

Անցյալ տարի Մայր Աթոռի հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տներ (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոն հաճախել է շուրջ 4000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ և այլ ծրագրեր:
ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունն են բերել 61 հոգևորականներ, ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում` 10 եկեղեցականներ:

Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից լույս է ընծայվել 36 անուն գիրք: Առավել լայն լսարանի համար քարոզչություն է իրականացվել «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնյա Հայաստան» թերթի, ինչպես նաև համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի և «Շողակաթ» ու «Լույս» հեռուստաընկերությունների միջոցով:

2018 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակել է իր առաքելությունը սոցիալական ծառայությունների ոլորտում՝ մասնավոր ուշադրություն դարձնելով հասարակության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին: 

Շուրջ 650 ընտանիքների ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն` 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ:

2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակի ջանքերով բացվեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ մշտական խնամք են ստանում 12 մանուկներ։

Այսու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացրել է ընդհանուր 360.070.173 ՀՀ դրամի (երեք հարյուր վաթսուն միլիոն յոթանասուն հազար հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, որոնց շարքում աջակցության ծրագրեր  հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանի 9 քահանաներին, մանկատներին, արյան լեյկոզով տառապող փոքրիկների,  հաշմանդամ երեխաների և ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների ընտանիքներին:

Անդրադառնալով թեմական կյանքին` տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական պատվիրակություն, 718 եկեղեցի ու վանք, 812 ծուխ և ծխական առաքելություն, որտեղ կան 263 կիրակնօրյա դպրոցներ, նաև տիկնանց և երիտասարդաց միություններ: Թեմերում 2018 թ. իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:

Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 18 եկեղեցիներ, որոնցից` 1-ը` Արարատյան Հայրապետական թեմում, 3-ը` Գուգարաց թեմում, 1-ը` Սյունյաց թեմում, 1-ը` Արագածոտնի թեմում, 1-ը` Տավուշի թեմում, 5-ը` Արցախի թեմում, 3-ը` Վիրահայոց թեմում, 2-ը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և 1-ը` Ուկրաինայի Հայոց թեմում:

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica