close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Коммерсантъ

Քաղաքական

15 Մարտի 2019, 13:24
 Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ  ղեկավարությանը. Коммерсантъ

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին  այցով Հայաստանում էր: Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է նրա այցին` նշելով, որ Հայաստանում Զուրաբիշվիլին ոչ միայն հաստատել է ԼՂ հակամրտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը հայտնել էր Բաքվում, այլև  եղադրել ՀՀ ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Բաքվում նա հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար»:

Коммерснтъ-ի տեղեկություններով` այդ թեման բարձրացվել է նրա` ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: «Սակայն Վրաստանի նախագահը չի էլ մտածել արդարանալու մասին: Հակառակը` նա մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ-ին»,-  գրում է Коммерсантъ-ը:

Մասնավորապես, ըստ թերթի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին զզգուշացրել է, որ իր երկրի համար շատ կարևոր է  ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլև գործով: Պետության ղեկավարը մանրամասնել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա:

«Այցերի կազմակերպիչներն այդ կերպ ցուցադրում են որ այդ հակամարտությունները սիմետրիկ են: Դա շատ տխուր է և ցավալի»,- ըստ Коммерсантъ-ի` ասել է Զուրաբիշվիլին:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica