close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն. «Հրապարակ»

Քաղաքական

15 Մարտի 2019, 10:06
 Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետեւից»  վեճին հետեւում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին։

«Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է եւ փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»։ Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան եւ անմիջապես արձագանքել է»:

Թիմում կա՞ն մարդիկ, որոնք առողջապահության նախարարի աթոռին տեսնում են Զեյնալյանին։ «Չեմ կարծում։ Չնայած` օբյեկտիվորեն եթե նայենք, հանձնաժողովի նախագահի կարգավիճակը նախարարի կարգավիճակին հավասար է` հետն էլ պատասխանատվություն չկա։ Բայց դե ո՞վ գիտի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրված, քննարկելու են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարությունը եւ ոչ միայն»:

Մանրամասները` թեթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica