close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցերն Արցախ ընդգծում են Ստեփանակերտի անուղղակի մասնակցությունը բանակցություններին

Քաղաքական

14 Մարտի 2019, 20:38
 Համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցերն Արցախ ընդգծում են Ստեփանակերտի անուղղակի մասնակցությունը բանակցություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ  անընդունելի է համարում ՀՀ կառավարության փորձերը` փոխելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափը:

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ալիևի այդ հայտարարությունը չի կարելի միանշանակ ընկալել։ 

«Նախ չմոռանանք, որ ձեւաչափը ներառում է ոչ միայն հակամարտող կողմերը, այլ նաեւ միջազգային ընտանիքը. այս դեպքում այն ներկայացնում է ԵԱՀԿ-ն։ Իսկ բոլորի համար պարզ է, որ Բաքուն վաղուց աշխատում էր բանակցային ձեւաչափը տեղափոխել այլ հարթություններ։ Հիմա ստացվում է, որ Բաքուն համաձայն է գործող ձեւաչափին՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում միջնորդական առաքելությանը»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Ինչ վերաբերում է բանակցությունների ձևաչափին, Շահան Գանտահարյանի խոսքով` խնդիրը ոչ թե փոփոխության, այլ բուն բանակցային ձեւաչափի վերադարձին է վերաբերում.համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցերն Արցախի Հանրապետություն ընդգծում են Ստեփանակերտի անուղղակի մասնակցությունը: Խնդիրն անուղղակին ուղղակիի վերադարձնելն է։

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica