close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ

Իրավունք

14 Մարտի 2019, 16:52
  Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդության քննումը հետաձգվեց։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  տեղեկացրեց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Միևնույն ժամանակ լրագրողները փաստաբանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ։

«Կարծում եմ՝ այո, նա միշտ էլ ելույթով հանդես է եկել, չի թաքցրել այն, ինչ կա։ Առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Նա, օրինակ, իր ելույթում ասել է, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ Երկրապահը ոտքի է կանգնել և փորձում է միանալ ժողովրդին։ Հավանաբար, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներին», - նշեց փաստաբանը։

Այն հարցին՝ ի վերջո ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցով պատասխանեց. «Իսկ ե՞րբ է փաստաբաններին հաջողվել այդքան հեշտ հասնել արդարության՝ ոչ մի իշխանության օրոք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica