close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավ եմ անում, քանդում եմ. «լավ տղաների» ժամանակը

Թեմա

14 Մարտի 2019, 19:15
 Լավ եմ անում, քանդում եմ. «լավ տղաների» ժամանակը

Իհարկե, օպերայի տարածքը բարեկարգ տեսնել բոլորիս աչքին էլ հաճելի կլինի, իհարկե, կանաչի վրա գարնան տաք, արևաբույր եղանակին սիրած աղջկա հետ կողք կողքի պառկելն ու արևին նայելը, հետո լավաշ-պանիրով բրդուճ ուտելը գերագույն հաճույք կլինի սիրո հովերով տարված ու դասերից փախած ուսանողների համար, բայց ինչի՞ դիմաց: Օպերայի շրջակայքի սրճարաններում, որոնք, ըստ դրանց սեփականատերերի, ընտրողաբար են ապամոնտաժվում, սիրո հովերով տարված նույն այդ ուսանողներն աշխատում են ուսման վարձը վճարելու համար: Քանդել միշտ էլ կարելի է, բարեկարգելն առավել քան ողջունելի է, իսկ ի՞նչ եք առաջարկում որպես այլընտրանք:

Ինձ, օրինակ, հետաքրքրում է` քաղաքապետարանն ու Երևանի կենտրոն համայնքի թաղապետարանը մտահոգվե՞լ են առանց աշխատանքի մնացող աշխատակիցների ճակատագրերով, փորձե՞լ են այդ սրճարանների սեփականատերերին որպես այլընտրանք այլ տարածք առաջարկել, իսկ աշխատակիցներին էլ` համարժեք աշխատավարձ:

Իհարկե, ես չեմ ուզում կասկածել նոր կառավարիչների`կանաչ տարածություն ավելացնելու մղումներին, բայց բնավ համոզիչ չէ արդարացումը, թե Օպերա այցելող զբոսաշրջիկների աչքին հաճո չէ արագ սննդի կետ ու սրճարան տեսնելը: Իսկ միգուցե ամոթով չմնալու համար նախևառաջ հուսահատության գազելների հարցն արժեր լուծել, բախտի քմահաճույքով շարժվող վերելակների մասին մտածեիք: Ամառվա շոգ ամիսներին ժամերով ու օրերով ջրաջատումներ ունենալու խնդիրը հաճելի՞ էր զբոսաշրջիկներին, թե այդ նույն եղանակին կուտակված աղբի գարշահոտությունն էր զմայլում Երևանի հյուրերին:

Երևանի կենտրոնի թաղապետը սրճարանների ապամոնտաժմանը դեմ քաղաքացիներին հստակ ու շատ կոնկրետ պատասխան է տալիս. «Լավ եմ անում, քանդում եմ»: Ակամա ներկայիս քաղաքապետ, ոչ վաղ անցյալում կատակերգակ դերեր խաղալու առաջին փորձերն անող Հայկ Մարությանի հայտնի երգը հիշեցի` «ես լավ տղա եմ»: «Լավ տղաների» ժամանակն է. լավ են անում, քանդում են:

Մնացականյանը ցուցարաներին «հորս արևով» բացատրում է նաև, որ երեխաներին «տրակտորի դեմը մի տարեք»: Նեղսրտում է, թե իբր երեխաներն են մասնակցում ակցիային: Գրեթե մեկ տարի  առաջ այսօրվա իշխանությունների կարկառուն դեմքերը դպրոցական երեխաներին մերժելու նուրբ արվեստն էին սովորեցնում: Նրանք էլ այժմ կիրառում են ստացած գիտելիքներն ու օգնում իրենց ծնողներին` մերժում են, մերժում են, մերժում: Իհարկե, երեխաները չպետք է մասնակցեն նմանօրինակ ակցիաների, երեխաները չպետք է խառնվեն «մեծերի գործերին», բայց միշտ էլ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:

Վրույր Սևակ

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica