close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման չի կարող իրականացնել տնտեսական հեղափոխություն. Մամեդյարով

Տարածաշրջան

14 Մարտի 2019, 16:40
 Հայաստանն առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման չի կարող իրականացնել տնտեսական հեղափոխություն. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հնարավոր է համարում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնել ցանկացած հարց. «Ես չգիտեմ, թե որն է լինելու առաջնահերթությունը (Արցախի բանակցություններին մասնակցելը շարունակվում է առաջնահերթ լինել ՀՀ վարչապետի պնդմանն ի պատասխան): Ակնհայտ է, որ նա կարող է ցանկացած հարց բարձրաձայնել: Բանակցությունների ձևաչափի վերաբերյալ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարությամբ հանդես եկել է: Նույն հայտարարությունն արել է նաև ԵԱՀԿ-ն», - հաղորդում է interfax.az կայքը:

«Հայաստանի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Թող այդպես լինի, բայց նա ամենաքիչը չորսից երկու պետությունների հետ փակ սահման ունի, գումարած խնդիրներ ունի մնացած երկուսի հետ: Սա, հավանաբար, հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլն է համարվում: Բարիդրացիությունը շարունակում է մնալ միջազգային իրավունքի գլխավոր հիմքերից մեկը», - նշել է վերջինս:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությանը. «Ադրբեջանի ժողովուրդը ես և դուք ենք, ես դեռևս չեմ զգացել դա: Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնք: Այս դեպքում պետք է նայենք` գործ ենք անում, թե զբաղվում ենք դատարկաբանությամբ»:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica