close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դեպի Երուսաղեմ 1» հարվածային դրոնների մեծ զորավարժությունը շարունակվում է

Տարածաշրջան

14 Մարտի 2019, 16:11
 «Դեպի Երուսաղեմ 1» հարվածային դրոնների մեծ զորավարժությունը շարունակվում է

Տեղեկացրել էինք` Պրասից ծոցի ափերի երկայնքով այսօր տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի տիեզերաօդային ուժերի «Դեպի Երուսաղեմ 1» հարվածային դրոնների մեծ զորավարժությունը:

ԻՌՆԱ-ի փոխացմամբ զորավարժությանը մասնակցել են իրանական արտադրութեան «RQ 170» տեսակի 50, ինչպես նաեւ այլ տեսակի հարվածային դրոններ:

Տարածաշրջանում առաջին անգամ այս քանակությամբ  հարվածային դրոնների մասնակցությամբ զորավարժություն է տեղի ունենում:

Իսլ. պահակազորի տիեզերաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալիի Հաջիզադեն` անդրադառնալով զորավարժությանը, տեղեկացրել է, որ դրոններն ամբողջովին նախագծվել եւ արտադրվել են իրանցի մասնագետների կողմից: Գեներալն ընդգծել է, որ այսօր, տարածաշրջանում հարվածային դրոնների ամենամեծ էսկադրիլիան պահակազորին է պատկանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica