close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ. «Ժողովուրդ»

Տնտեսական

14 Մարտի 2019, 10:06
 Պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: 

Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով: Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց: Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, և, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica