close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ նախագահին հիմնավորել ենք, թե ինչու Արցախը պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի ԱԳ նախարար

Արցախ

13 Մարտի 2019, 20:10
 ԵԱՀԿ նախագահին հիմնավորել ենք, թե ինչու Արցախը պետք է մասնակցի բանակցություններին. Արցախի ԱԳ նախարար

ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետները, հիմնավորել ենք, թե ինչու Արցախը որպես երրորդ կողմ պետք է մասնակցի ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին։

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Ինձ թվում է՝ մենք համոզիչ փաստարկներ ենք ներկայացրել»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ նախագահը հիմնականում լսողի դերում էր։

Մասիս Մայիլյանի խոսքով՝ հանդիպմանը կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն անդրադարձել են հայտարարության մեջ եղած տարրերին. դրանք հիմնախնդրի կարգավորմանն էին վերաբերում։

Խոսելով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից իրենց ակնկալիքների մասին՝ Մասիս Մայիլյանը նշեց. «Հանդիպումները կարևոր են, պետք է դրանք շարունակվեն։ Եվ նաև պարոն Փաշինյանն ասել է, որ այդ հանդիպումների ժամանակ ինքը խոսելու է Հայաստանի անունից, քանի որ լիազորված չէ Արցախի անունից խոսելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումներում Նիկոլ Փաշինյանը քննարկելու է նաև եռակողմ ձևաչափի անցնելու հարցը։

Մասիս Մայիլյանի խոսքով՝ Արցախում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ չի քննարկվել Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցություններին մասնակցելու լիազորելու հարցը։

«Անվտանգության խորհրդի նիստը փակ էր, ես չեմ կարող ասել՝ ինչ է քննարկվել: Բայց կարող եմ ասել, որ որևէ մանդատ տրամադրելու խնդիր չկա։ Հենց նույն այդ նիստի բացման ժամանակ պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի անունից, ինքը լիազորված չէ խոսելու Արցախի անունից»,- ասաց նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica