close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում քննարկվել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

Տնտեսական

13 Մարտի 2019, 19:58
 Կառավարությունում քննարկվել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 13-ին ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի (Chaarat Gold Holdings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցին: Հանդիպմանը ներկա էր նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք  ներդրումային ծրագրերը:

Ողջունելով հյուրերին՝ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները:

«Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրով:

 Արտեմ Վոլինեցը վստահեցրել է, որ ընկերության առաջնահերթ  ծրագրերից է ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքները համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին և ապահովել գործունեության թափանցիկություն: Նախատեսվում է նոր  տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի  արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգության աստիճանը, կներդրվի օգտակար հանածոյի վերամշակման համար անհրաժեշտ ջրի օգտագործման փակ ցիկլով համակարգ՝  շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Արտեմ Վոլինեցը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախարարություն կներկայացնի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը:

Գարեգին Բաղրամյանը վերահաստատել է իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica