close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպավորություն է` գործադիրը կառավարման արդյունավետությունը պայմանավորում է միայն նախարարությունների թվով. Արթուր Խաչատրյան

Տնտեսական

12 Մարտի 2019, 15:47
 Տպավորություն է` գործադիրը կառավարման արդյունավետությունը պայմանավորում է միայն նախարարությունների թվով. Արթուր Խաչատրյան

Կառավարության կայքից, կառավարության նիստերի օրակարգերից երևում է, որ ցանկացած փոքր փոփոխության ժամանակ բավականաչափ համապարփակ ու խորը հիմնավորումներով ներկայացվում է, թե ինչով է պայմանավորված տվյալ իրավական ակտի անհրաժեշտությունը, բայց կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ գործադիրն ընդամենը մեկ նախադասություն է շրջանառել, այն է` կառավարության արդունավետության բարձրացում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչտատրյանը:

Ըստ նրա` եթե խոսում ենք կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մասին, ապա պետք է նախ սահմանել, թե ինչ ասել է` կառավարման համակարգի արդյունավետություն: «Իհարկե, դա նոր տերմին չէ, ու եթե բացենք, օրինակ, Համաշխարհային բանկի կայքը, կտեսնենք, որ կառավարման համակարգի արդյունավետությունը պայմանավորված է հանրային ծառայության որակով, քաղաքացիական ծառայության անկախությամբ, կառավարության կողմից քաղաքականության մշակմամբ ու հայտարարված նպատակներին հավատարիմ լինելու աստիճանով և այլն: Իսկ մեր պարագայում տպավորություն է, որ կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նախարարությունների թվով, որովհետև, ըստ ներկայացված տեքստի, տպավորություն ես ստանում, որ 17 նախարարի հետ աշխատելն ավելի դժվար է, դրա համար էլ վարչապետն ու երկու փոխվարչապետերը գերադասում են 12 նախարարի հետ աշխատել: Արդունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չեմ տեսել, ու այդ մեկ նախադասությունն ինձ ստիպում է մտածել, որ օպտիմալացման պատճառը հենց դա է:

Եթե մենք ուզում ենք բարձրացնել կառավարման արդյունավետության աստիճանը, ապա պետք է հասկանանք, թե ինչպես ենք չափում կառավարության արդյունավետությունը և արդյոք մեր ձեռնարկելիք քայլերի արդյունքում կառավարման արդյունավետությունը կբարձրանա և ինչ չափով կբարձրանա: Որպեսզի կարողանաս բարձրացնել արդյունավետությունը, նախ պետք է խնդիրը հասկանալ. ինչի՞ ենք ուզում հասնել և ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնել այդ արդյունքին հասնելու համար: Ցավոք, որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին այս հրապարակման մեջ խոսք անգամ չկա»,- ներկայացրեց Արթուր Խաչատրյանը:

Նախկին նախարարը հստակեցրեց` նախ պետք է գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ բիզնես գործընթացները հստակեցնել, այնուհետև հաշվարկել բիզնես գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալը: Ասել է թե` ինչքան մարդ է մեզ անհրաժեշտ տվյալ պրոցեսն իրականացնելու համար: «Միայն դրանից հետո կարող ենք ասել` ապարատն ուռճացվա՞ծ է, թե՞ ոչ: Ենթադրենք` գործընթացն իրականացնելու համար մեզ հարկավոր է 10 մարդ, բայց կա 14 մարդ, ուրեմն ունենք 40 տոկոս ուռճացում: Պետք 10 մարդ թողնենք, բայց դա էլ կամայական չպետք է լինի: Պետք է սահմանենք, թե այդ 10 մարդն ինչ կոմպետենտություններ պետք է ունենա, հետո նոր գնահատենք բոլոր 14-ին: Իսկ գուցե 9-ը չունե՞ն պահանջվող հմտությունները, ու մենք ստիպված պետք է 9 մարդու հանենք աշխատանքից: Գիտական մոտեցումը սա է, բայց ես դա չեմ տեսնում ո՛չ փաստաթղթում, ո՛չ տարբեր ընդդիմախոսների հետ հրապարակային բանավեճերում»,- շեշտեց ՀՅԴ անդամը:

Անդրադառնալով պատճառաբանությանը, թե կրճատման վտանգի առջև կանգնած մարդիկ, «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներից մեկի բնորոշմամբ, ընդամենը «շարիկ գլորող» են, Խաչատրյանն արձագանքեց` նախ պետք է հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ «շարիկ գլորում», եթե այդպիսիք կան: «Հնարավոր է` «շարիկ են գլորում», որովհետև կամ որևէ բիզնես գործընթացում ընդգրկված չեն կամ աշխատելու համար բավարար կոմպետենտություն չունեն: Եթե մարդը որևէ գործընթացում ընդգրկված չէ, հաստիքը պետք է կրճատվի, եթե կոմպետենտություն չունի, բայց գործառույթի կարիքը կա, պետք է հաստիքը պահպանվի ու ավելի կոմպետենտ մարդ այդ աշխատանքի ընդունվի: Բայց, ամեն դեպքում, եթե հաստիքները կրճատենք ու այդ մարդկանց հանենք աշխատանքից, միևնույն է, աշխատանքի արդյունավետությունը չի բարձրանա: Այո, գումար կխնայենք, բայց արդյունավետության տեսանկյունից արդյունք չենք ունենա, մինչդեռ օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է արդյունավետության բարձրացմամբ է, այլ ոչ թե գումար խնայելով»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica