close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները

Սպորտ

12 Մարտի 2019, 11:44
 Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտեցին Հայաստանի բոլոր ներկայացուցիչները:

Մարտի 11-ին անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը Հարություն Հարությունյանը չկարողացավ հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվեց:

Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը:

Գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացրել էին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը, իսկ Հայրապետյանը՝ 9-րդ:

Ձմեռային Ունիվերսիադայում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ էր մտել դահուկորդ Միքայել Միքայելյանը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը հանդես եկավ 1500 մետր սպրինտում (11-րդ տեղ), 10 կմ դասական ոճում (37-րդ տեղ) եւ 10 կմ ազատ ոճում (հետապնդում, 26-րդ տեղ):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica