close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Բյուրոյի նախագահը մասնակցել է Լազարյան ակումբի» նիստին

Քաղաքական

11 Մարտի 2019, 20:29
 ՀՅԴ Բյուրոյի նախագահը մասնակցել է  Լազարյան ակումբի» նիստին

Մարտի 5-6-ը Մոսկվայում  կայացավ «Լազարյան ակումբի» 2-րդ նիստը: Ակումբի մասնակիցների կազմը ներկայացուցչական էր: Շուրջ 300 հրավիրյալների թվում էին ՀՀ հերոս Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Յուրի Մեշչերյակովը, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, գեներալ Լեոնիդ Ռեշետնիկովը, «Ռուսատոմ» կոնցեռնի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը, քաղաքագիտական շրջանակի ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցում էին  քաղաքական գործիչներ Արա Բաբլոյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը և ուրիշներ: Պաշտոնական Երևանը ներկայացնում էր ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

ՀՅԴ-ն ներկայացնում էին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը, ՀՅԴ Մոսկվայի կոմիտեի նախագահ Սարգիս Սարգսյանը:

Արմեն Ռուստամյանն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը պահանջում են Հայաստանի պետության ակտիվ մասնակցությունը տնտեսական կապերի ամրապնդմանը՝ չնսեմացնելով մասնավոր կապիտալի և կազմակերպությունների մասնակցության ձևաչափը միջտնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Ռուստամյանը կարևորեց ռազմաարդյունաբերական համալիրների կոոպերացիան, բերելով «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև 2019-ի օգոստոսի 21-ին ստորագրված պայմանագիրը ‘ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» ինքնաձիգերի արտադրություն հիմնելու վերաբերյալ: Համագործակցության ցցուն օրինակներ Արմեն Ռուստամյանը նշեց դեռ խորհրդային տարիներին ստեղծված «Բազալտ», «Մարս», «Լիզին» գործարանները, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյան), որոնք արժանի տեղ էին զբաղեցնում հզոր գերտերության ռազմաարդյունաբերական համալիրում:

Նա առանձնահատուկ շեշտեց Հայաստանի տնտեսությունը ինքնաբավ դարձնելու անհրաժեշտությունը, ռազմավարական պաշարների կուտակումը, ինչը շրջափակման մեջ գտնվող հայկական պետությունների համար կնվազեցնի աշխարհաքաղաքական ռիսկերը և կախվածությունը արտաքին ազդակներից:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica