close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա. ԵԱՀԿ ՄԽ

Արցախ

9 Մարտի 2019, 16:34
 ԼՂ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:


«Համանախագահները, սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են համանախագահների հովանու ներքո երկու ժողովուրդների առաջնորդների առաջին ուղիղ շփմամբ կարևոր հանդիպումը:

Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարևորությունը և շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում: Համանախագահները ողջունում են նաև երկու կողմից բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը և կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:

Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման և ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարևորությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք էապես կարող են փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, պարունակում  են ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թթ. առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն:

 

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica