close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայատյացությունը դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը. Աշոտ Ղուլյան

Քաղաքական

6 Մարտի 2019, 17:48
 Հայատյացությունը դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը. Աշոտ Ղուլյան

Այսօր Եվրախորհրդարանում  տեղի ունեցավ  «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում տարբեր դիտանկյուններից քննարկվեց տվյալ երևույթը: Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և «Թուֆենկյան» հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են` Արցախի Հանրապետության  խորհրդարանի ղեկավարը ողջույնի խոսքով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ հատուկ ընդգծելով նման կարևոր միջոցառման կազմակերպումը Եվրոպական խորհրդարանի շենքում՝ որպես մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:

Իր խոսքում Աշոտ Ղուլյանն անդրադարձել է այլատյացության՝ որպես ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությանը և շեշտել, որ այս ուղղությամբ հաջողության կարելի է հասնել, եթե բոլորի կողմից ընկալելի լինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել:

Այնուհետև, խոսելով Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ երևույթը հարևան երկրում նոր չէ, ավելին՝ տարիների ընթացքում այն դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում,  Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու և Արցախի մասին թյուր տեղեկություններ տարածելու գործիք: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ է տվել արտասահմանյան գործընկերներին այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր՝ բարդ իրավիճակներից:

Տեղեկացնենք, գիտաժողովին Արցախից մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փորձագիտական և այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica