close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մշակույթի և ԿԳ նախարարությունների «օժիտի» հարցը դեռևս չի լուծվել

Հարցազրույց

6 Մարտի 2019, 17:49
 Մշակույթի և ԿԳ նախարարությունների «օժիտի» հարցը դեռևս չի լուծվել

Նախարարությունների միավորումը սկզբնական փուլում մեխանիկական է լինելու: Yerkir.am-ի հարցին, թե մշակույթի նախարարության հետ կարգավորե՞լ են «օժիտի» հարցը, այսպես պատասխանեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախ` նախարարությունները կմիավորվեն իրենց ամբողջական կազմով, կառուցվածքով, ու հընթացս փուլ առ փուլ կհասկանանք, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ մի քանի նախարարություններ միավորվելու  են, մշակույթի նախարարի պաշտոնակատարն ասել էր, թե դեռևս «օժիտի» փուլում են, փորձում են հասկանալ` ինչ են տանում, ինչ` թողնում:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ երբ միավորումը լինի վերջնական, այդ ժամանակ էլ կմտածեն «օժիտի» բաշխման մասին:

Yerkir.am-ի մյուս հարցին` դեռևս պարզ չէ՞, թե քանի մարդ է կրճատվելու նախարարությունների միավորման հետևանքով, նա պատասխանեց` այդ մասին նույնպես որևէ հստակ տվյալ չկա:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica