close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույս ունեմ` գազի գնի հարցն այս տարի կլուծվի. Փաշինյանը` ТАСС-ին

Տնտեսական

6 Մարտի 2019, 15:20
 Հույս ունեմ` գազի գնի հարցն այս տարի կլուծվի. Փաշինյանը` ТАСС-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС գործակալությանը, որում խոսել է նաև ռուսական գազի գնի մասին:

Հարցին` ինչպե՞ս են առաջ գնում գազի գնի վերաբերյալ բանակցությունները, Փաշինյանը պատասխանել է. «Բանակցություններն ընթանում են: Հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև ԵԱՏՄ-ի համար: Չէ՞ որ ԵԱՏՄ-ի նպատակն է միասնական տնտեսական տարածության ստեղծումը»:

ՀՀ վարչապետը նշել է, որ այդ միասնական տնտեսական տարածության ստեղծման համար հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք շատ  կարևոր մասնաբաժին ունեն ապրանքի ինքնարժեքի կառուցվածքում, հավասար լինեն, միմյանց մոտ լինեն:

«Քանի որ, եթե, օրինակ, միևնույն ապրանքի ինքնարժեքը էականորեն բարձր լինի Հայաստանում (էներգակիրների բարձր գնի պատճառով), քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, ապա դա կհարվածի ԵԱՏՄ-ի էությանը: Այդ պատճառով շատ կարևոր է ընդգծել, որ այդ թեման մենք քննարկում ենք ոչ միայն ռուսաստանցի գործընկերներ հետ, այլև ԵԱՏՄ տնտեսական և միջկառավարական խորհուրդների նիստերի ժամանակ, ինչպես նաև այլ մակարդակներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica