close
Եղանակը Երևանում
25 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի թիկունքում հեղաշրջում է նախապատրաստվում. ո՞ր դեպքում Իսագուլյանը կօգնի Փաշինյանին

Քաղաքական

5 Մարտի 2019, 15:45
 Փաշինյանի թիկունքում հեղաշրջում է նախապատրաստվում. ո՞ր դեպքում Իսագուլյանը կօգնի Փաշինյանին

Ներքաղաքական, ներիրավական, արտաքին քաղաքական խնդիրներում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մենակ է, այլև նրա խորհրդականներն աշխատում են ամեն ինչ անել, որ նա այդ հարցերում ձախողվի, ինչի պատճառով աշնանն  ունենալու ենք բավականին ծանր իրավիճակ: Այս մասին լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

«Այո, Փաշինյանը գտնվում է շատ ծանր վիճակում: Գիտակցում է դա, թե` ոչ, ես չեմ կարող հստակ ասել: Բայց մի բան հստակ է՝ նրա թիմում գտնվող, հատկապես` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հստակ ամեն տեղ լուր են տարածում, որ իրենց նպատակը Փաշինյանին ու նախկին իշխանություններին հակադրելն է, երկուսին էլ հյուծման հասցնելը, որից հետո կորոշեն, թե ով է իշխանության իրական տերը: Այս աշխատանքները տարվում են շատ տարբեր բարձր մակարդակներում, նրանք դեսպանների հետ են աշխատանքներ տանում, քաղաքական ուժերի, հիմա արդեն` զինվորականների: Սա իմ դիտարկման արդյունքն է, սրան այլ երանգներ մի' տվեք»,- նշեց Իսագուլյանը՝ ակնարկելով, որ նաև  Սորոսի հիմնադրամի հետ աշխատող կազմակերպությունների մատն է խառը:

«Հեղաշրջման ցանկություն ունեցողները լայնացնում են իրենց շրջանակը, և չի բացառվում, որ, Փաշինյանին ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներում մղելով շատ վտանգավոր քայլերի, բերեն մի փաստի, որից հետո Նիկոլ Փաշինյանը դառնա հասարակության համար անընդունելի, իսկ դա ճանապարհ է բացելու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի համար, այսինքն՝ հեղաշրջման միջոցով նրանց իշխանության գալու համար: Այսօր որևէ մեկն այդքան պաշտպանության կարիք չունի, որքան Նիկոլ Փաշինյանը: Սա գալիս է նրա անփորձությունից, նա մասսաների հետ լավ աշխատում է, էքստրեմալ իրավիճակներում լավ կողմնորոշվում, բայց, ցավոք, նման կարգի ինտրիգներում և խաբկանքներում վատ է կողմնորոշվում: Եվ սա է պատճառը, որ մի քանի ուժեր այս փաստն օգտագործում են հեղաշրջում իրականացնելու և Փաշինյանին հրաժարականի հասցնելու ուղղությամբ»,- պնդեց Իսագուլյանը՝ հորդորելով Փաշինյանին` մերժել անցանկալի երևույթները և գնալ համերաշխության, ազգային միասնության խնդիրների լուծման:

Նրա խոսքով` Փաշինյանի զգացմունքային լինելը վնասում է նրան, ավելին` հանգեցնում է քայլերի, որոնք չեն բխում պետական և ազգային շահերից, ինչից օգտվում են Տեր-Պետրոսյանը և նրա թիմը: «Այդ երևույթը շատ լավ գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա թիմի անդամները, ինչն օգտագործում են: Լևոնի թիմում բավականին լավ հոգեբաններ են աշխատում, նա էլ դրանց ծառայություններից լավ օգտվում է»,-հավելեց Իսագուլյանը:

Yerkir.am-ի հարցին՝ ո՞ր դեպքում և ի՞նչ ֆորմատով եք պատրաստ աջակցել Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցել նրա հետ, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց՝ Փաշինյանի թիկունքում հեղաշրջում է նախապատրաստվում:  «Ցանկացած ձևաչափով, եթե նա գնա իսկապես սիրո, համերաշխության, ազգային միասնության, թույլ չտա այն էմոցիաները, որոնցով հիմա առաջնորդվում է: Այս պարագայում, կրկնում եմ, պատրաստ եմ ցանկացած ձևաչափով օգնել: Հավատացեք,  իմ այս ելույթն օգնություն և օժանդակություն է, եթե դրանից եզրակացություններ անի: Կրկնում եմ՝ աշխատանքները տարվում են  Նիկոլ Փաշինյանի թիկունքում՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական դաշտում, որովհետև ուզում են ցույց տալ՝ էս է Նիկոլը, չի կարողանում ո'չ տնտեսական, ո'չ էլ քաղաքական խնդիրներ լուծել, իսկ իրավական հարցով էլ այդ քայլերն անում են, որ Փաշինյանի շփումները  բանիմաց մարդկանց հետ բացառվեն: Անկախ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թերություններից, Նիկոլ Փաշինյանի շփումները նրանց հետ, բացի օգուտից, վնաս չէին տա, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անելու է, որ դա չկայանա»,- մանրամասնեց նա:

Ըստ Իսագուլյանի՝ հատկապես արտաքին հարցերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է համագործակցի 20 տարի հրաշալի բանակցություններ վարած մարդկանց հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica