close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

Քաղաքական

28 Փետրվարի 2019, 12:50
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե'ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8), (բաժին 9):

Շրջակա միջավայր

 1. Ծրագրային դրույթը կարևորել է անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը: Սակայն հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տա գնահատելի դարձնել արդյունքները։

2. Ծրագրում կարևորվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը: Սակայն անհասկանալի է, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ԲՀՊՏ-ների հզորացումը, երբ այս կառույցները մշտական շահերի բախման մեջ են հարակից բնակավայրերի հետ։ Դրա հիմնական պատճառներից է, երբ մարդիկ ԲՀՊՏ-ների տարածքն ու կենսաբազմազանությունը դիտարկում են իրենց սոցիալական խնդիրների լուծման միջոց՝ շատ հաճախ խախտելով ԲՀՊՏ-ների մասին օրենսդրությունը՝ թույլ տալով ԲՀՊՏ-ների ռեժիմի խախտումներ։ Օրինակ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մինչև հիմա չունի կադաստրային քարտեզ: Սա ոչ միայն լարվածության պատճառ է դառնում, այլ նաև սպառնալիք է ստեղծում հենց նույն ԲՀՊՏ-ի պահպանությանը։ Բացի դրանից՝ ծրագրից չի հասկացվում, թե բնակավայրերի կարողությունների զարգացում ասելով ինչ է հասկացվում։ Պետք է հստակ նշվի, որ հիմնական խնդիրը հարակից համայնքների բնակչության զբաղվածության ապահովումն է՝ աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի սոցիալական խնդիրները բնապահպանական հետևանքներ չունենան։

3. Ծրագրային առանձին դրույթներ վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանը և կենսանվտանգության ապահովմանը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառմանը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացմանը: Խոսվում է պահպանության ու անվտանգության մասին, բայց հաշվի չի առնվում, որ մարդկային սակավ ուժերով դժվար է իրականացնել լիարժեք պահպանություն։ Ոչ մի խոսք չկա ժամանակակից տեխնիկական միջոցներով անձնակազմների ապահովման մասին։ Բացի դրանից՝ չի նշվում, թե ինչպես են պատկերացնում էկոտուրիզմի զարգացումը։ Էկոտուրիզմի զարգացման համար պետք է ստեղծվեն մասնագիտական խմբեր, որոնք պետք է ունենան համապատասխան գիտելիքներ էկոտուրիզմի զարգացման և գովազդի համար։ Յուրաքանչյուր ԲՀՊՏ-ը պետք է ունենա իր մասնագիտացված խումբը՝ համապատասխան հաստիքներով։ Մինչդեռ կառավարությունը գնում է պետական կազմակերպությունները և հաստիքները կրճատելու ճանապարհով։

4. Ծրագրում նշվում է, որ 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Չափազանց կարևորելով ջրամբարաշինությունը և հատկապես ֆինանսական սուղ միջոցները նկատի առնելով (խոշոր ջրամբարների կառուցման միջոցով Թուրքիան իր հսկողության տակ է վերցրել Տիգրիս ու Եփրատ գետերի ջրի հոսքը դեպի Իրաք ու Սիրիա), հարկ է կենտրոնանալ երկրի լեռնային հատվածներում ավելի փոքր ջրամբարտակների կառուցման վրա: Այս ջրամբարներում պահեստավորելով անձրևի, ձնհալի ու աղբյուրների ջուրը՝ դրանք կօգտագործվեն հատկապես ամռան ամիսներին։ Փոքր ջրամբարները կապահովեն նոր հողատարածքների ոռոգումը։ Նմանատիպ մի քանի օրինակ արդեն կա Սյունիքի մարզում։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica