close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, պետք է օրենքով ամրագրել. Կիրո Մանոյան

Քաղաքական

15 Փետրվարի 2019, 15:08
 Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, պետք է օրենքով ամրագրել. Կիրո Մանոյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հայկական կողմը չի համարում բանակցություն, բայց, մյուս կողմից, խոսակցություններ են գնում, որից տպավորություն ես ստանում, որ մադրիդյան սկզբունքներն այլևս գոյություն չունեն: Մասնավորապես` վերջերս «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այս առնչությամբ ասել է՝ ո'չ հայկական կողմն է դրանց մասին խոսում, ո'չ ադրբեջանական կողմը, ո'չ էլ միջնորդները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ կարելի է, ուղղակիորեն Հայաստանի հետ խոսելով և շփման գծում զինադադարի խախտումները նվազեցնելով, առնվազն շփվել, եթե ոչ՝ բանակցել: Բայց սա շարունակություն չի կարող ունենալ, որովհետև Ադրբեջանն այնպիսի մոտեցումներ է ցուցաբերում, որ պարզ չէ` համաձայն լինելո՞ւ է, որ ձևաչափը փոխվի, և Արցախի իշխանությունները ևս մասնակցեն բանակցություններին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ վերամիավորմանը, Կիրո Մանոյանն ասաց, որ դրան միանգամից հասնել հնարավոր չէ, և որ դա կարող է բարդությունների պատճառ դառնալ, ուստի առաջարկում են կնքել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք: «Նման պայմանագրի անհրաժեշտության մասին մենք արդեն 10-12 տարի բարձրաձայնում ենք: Հիմա առավել քան կարևոր է այն, որովհետև վարչապետի արած հայտարարությունները պետք է օրենքով ամրագրել, այն է՝ Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, Հայաստանը չի կարող կարգավորման բանակցություններում փոխարինել Արցախին: Այս ամենը չպետք է զուտ հայտարարություններ լինեն, այլ պետք է օրենքով ամրագրվեն»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող քննարկվել, և դրան ադրբեջանական կողմի արձագանքին` Կիրո Մանոյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծված նոր իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն, ինչը որոշ չափով կհաջողվի: «Կարծում եմ` Ալիևը շփոթմունքի մեջ է, քանի որ ՀՀ իշխանություններից միայն  Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել «Խաղաղության դիմաց` տարածքներ» բանաձևից, ինչի պատճառով ստիպված եղավ իր շրջապատի ճնշումների արդյունքում հրաժարական տալ: Դրանից հետո որևէ իշխանություն, այդ թվում՝ Փաշինյանը, նման բան չի հայտարարել: Հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կհաջողվի կորզել, բայց մենք Ադրբեջանին ակամայից աջակցում ենք, որ նա իր վարկը շտկի, թե կարելի է, Հայաստանի հետ խոսելով, Ադրբեջանը մի քիչ խելոք նստի, կարելի է նույնիսկ, առանց միջնորդների մասնակցության, երկուսով խոսեն: Եվ սա դրական իմիջ է ստեղծում Ադրբեջանի և դրա նախագահի նկատմամբ, ես կասեի՝ սա նրանց նվիրում ենք»,-նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Yerkir.am-ի դիտարկմանը՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ «առանց ԵԱՀԿ-ի` Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ, պետք չէ նվաստացուցիչ կերպով հանդիպումներ փնտրել «կուլիսներում», կարելի՞ է ենթադրել, որ այս ձևաչափով հանդիպումները վտանգում են ՄԽ ձևաչափի գոյությունը կամ կենսունակությունը,   Կիրո Մանոյանը պատասխանեց. «Նայած թե որքան երկար կտևի ընթացքը, որքան երկար նրանք երկուսով կխոսեն` առանց միջնորդների: Միջնորդների դերակատարությունը կարևոր է  2-3 կողմի կարծիքների հիման վրա ինչ-որ բանաձև առաջարկելու առումով: Ես չեմ պատկերացնում, որ երկու հոգով մենակ նստած լինելու պարագայում ինչ-որ  բանաձև մեջտեղ կգա: Այսինքն՝ միջնորդների դերը կարևոր է, և եթե երկար տևեն այս հանդիպումները, դա կարող է հանգեցնել ձևախեղման. կարծես ձևավորվում է միտք, որ նրանք երկուսով կարող են խոսել, ուրեմն պետք չէ խանգարել, մինչդեռ` առանց միջնորդների հնարավոր չէ նոր առաջարկի հասնել: Մյուս կողմից` չպետք է անտեսենք փաստը, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցությամբ»:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica