close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Արցախ

12 Փետրվարի 2019, 23:26
 Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի «Ռոսսիա» համալիրում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո: Երեկոյին իրենց  հայերեն  և  ռուսերեն  ասմունքով,  երգով  և   երաժշտական կատարումներով  հանդես  են  եկել  ԱՀ  գրողների  միության   անդամներ, մշակութային  ոլորտի   ներկայացուցիչներ,   մանկավարժներ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի  քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության    բաժնի  պետ  Կարինե  Հարությունյանն  ասել է, որ   իրենց  կառույցի  կողմից  պարբերաբար  են  կազմակերպվում  նման   միջոցառումներ:

Նա  նշել է, որ  գրական-երաժշտական  երեկոյի   կազմակերպման  նպատակն  է  ևս  մեկ  անգամ  արժևորել   հայ    դասականներին`  Սիլվա  Կապուտիկյանին, Պարույր  Սևակին, Վահան  Տերյանին, Հովհաննես Թումանյանին   և  այլոց, որոնց  համար   տարին  հոբելյանական  է:
 
Խոսելով  պոեզիայի  մասին՝  Կ.  Հարությունյանը  մասնավորապես  ասել է. «Պոեզիա  նշանակում  է  գեղեցիկ  մտածել, զգալ  ու արտահայտել:     Պոեզիան   հույզերի  թարգմանություն է,  և  այն  բառերի  կույտ  չէ լոկ, այլ  միասնական, ինչպես  բանաստեղծի  գրիչն   ու  ընթերցողի  հոգին»:
ԱՀ  գրողների  միության   նախագահ   Վարդան  Հակոբյանը,  խոսելով   պոեզիայի  դերակատարության    մասին,  ասել  է, որ    պոեզիան   մարդու  կյանքն  է, կենսակերպը, կերպարը, մարդկային  ազնվությունը, որը  պետք  է   հոգիների  հետ  համահունչ  լինի: 
 
 Միջոցառմանը  ներկա    ԱՀ  վաստակավոր  մանկավարժ  Նաիրա  Թամրազյանն  էլ ասել է, որ  պոեզիան   մեծ  դեր  է  կատարում  մարդու  կյանքում, այն  զտում  է   մարդկային   հոգիները, ջերմացնում    և  նոր  սխրանքների  մղում:
Խոսելով    հայ  գրականության  ակնավոր   գրողներից՝  Ն.  Թամրազյանը  հպարտությամբ   նշել  է, որ  ինքն  անձամբ  է  ճանաչել  բանաստեղծուհուն    և   իր համար   թանկ  է  համարում  Կապուտիկյանի  հետ  անցկացրած  ակնթարթները:
 
Նա  հպարտությամբ  է  նշել, որ Ս.  Կապուտիկյանի  հետ   հանդիպմանն  իր  խոսքում  բանաստեղծուհուն  անվանել  է   «Ամենայն  հայսց    բանաստեղծուհի», որից  Կապուտիկյանը   շատ  հուզվել  է՝ ասելով, որ  մինչ  այդ    նրան  այդպիսի  վեհ   գնահատականով  չեն   բնութագրել:
 
«Չնայած  փոքր ազգ ենք, բայց  քնարերգության   ասպարեզում  ունենք  այնպիսի  հանճարներ՝  սկսած  Նարեկացուց մինչև  մերօրյա   գրողներ, ովքեր  կարող  են    մրցել   ցանկացած  ազգի  ժողովրդի  մեծությունների  հետ: Մեր  պոեզիան  է  մեզ  հոգևոր  լիցք  հաղորդում, հոգու  սովը  մեզանից  վանում:  Բարդ  իրավիճակներում՝  քաղաքական  այս  վայրիվերումներում  մեզ  մարդ   մնալու  համար   օգնում  է պոեզիան»,-մասնավորապես  ասել  է  Ն.  Թամրազյանը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica