close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության ծրագրում բացակայում են չափելի արդյունքային ցուցանիշներ. Արթուր Խաչատրյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 22:40
 Կառավարության ծրագրում բացակայում են չափելի արդյունքային ցուցանիշներ. Արթուր Խաչատրյան

Կառավարության ծրագրի գյուղատնտեսության բաժնում տեղ գտած մտքերի մեծ մասը դաշնակցական նախկին նախարար Արթուր Խաչատրյանինն է։ Հիշեցնենք, որ նա պաշտոնավարել է մի քանի ամիս՝  2018 թ. մայիսից մինչև հոկտեմբերի սկիզբ։

«Մասնավորապես ծրագրի առաջին բաժինն ամբողջությամբ կրկնում է  նախորդում գրվածը, իսկ մնացյալը դրանք այն բյուջետային ծրագրերն էին, որ ներկայացվել էին Ազգային ժողով մինչև իմ հրաժարականը, հետագայում էլ ընդգրկվել էին պետական բյուջեի մեջ»,- Panorama.am-ի ասաց նախկին նախարարը։

Դաշնակցական գործիչն ընդգծում է, եթե ընդհանրական մոտեցումներն ընդունելի էին անցումային, մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության դեպքում, չեն կարող ընդունելի լինել երկարաժամկետ, միակուսակցական կառավարության համար։

«Հստակ պետք է սահմանվեին գործողություններ, թիրախներ, որոնք չկան։ Հիմա, երբ կառավարությունը լինելու է հինգ տարի, պետք է հստակ նշվեր, թե ինչ արդյունքներ են լինելու և դրանք ապահովելու համար ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ կարելի է պայմանավորել թվային արդյունքներ չնշելը, Խաչատրյանը կարծիք հայտնեց, միգուցե կառավարությունում էլ չգիտեն միջոցներն ու հնարավոր արդյունքները, մի կողմից էլ այդ մոտեցմամբ, կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից։

«Անորոշ ձևակերպումները, իրոք, ընդունելի չեն։ Այս կառավարությունը, միակուսակցական կառավարությունը պարտավոր էր նշել կոնկրետ թիրախային ուղղությունները, որ մենք էլ հասկանայինք, այս կառավարությունը հաջողե՞լ է, թե՞ ձախողել»,-ընդգծեց դաշնակցական գործիչը։

Նա խոստովանում է՝ գյուղատնտեսության բաժնում հեղափոխական քայլեր չկան, որովհետև նախորդի սկսածի շարունակությունն է։ Բայց նույնիսկ ծրագրում նշված քայլերն իրականություն չեն դառնա, ինչպես Խաչատրյանն է ասում, կառավարության վարած գյուղատնտեսական  քաղաքականության պատճառով։

«Մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված է բյուջեի 1.1 տոկոս։  Գյուղատնտեսական բյուջեի հարաբերակցությունը գյուղատնտեսական ՀՆԱ-ի հետ կազմում է  3.5 տոկոս, մինչդեռ Վրաստանում գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայում և Ադրբեջանում՝ 15 տոկոսը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա ընդգծում է, որ ռուսական շուկայում հենց այս երկրներում արտադրված պտուղ-բանջարեղենն են հայկականի մրցակիցները։

«Փոքր բյուջեով ակնկալվող արդյունքները հնարավոր չի ստանալ։ Հայաստանն այն երկրներից է, որ ամենա քիչ գումարն է  հատկացնում  գյուղատնտեսության ոլորտին։ Իրականում այդ բյուջեն պետք է ավելացնես։ Եթե ուզում ենք հասնել գյուղատնտեսության զարգացմանը, դրած նպատակներին, ապա պետք է հատկացվող միջոցները մեծացվեն, դրանք պետք է բաշխվեն ըստ առաջնահերթությունների»,-ասաց նախկին նախարարը։

Խաչատրյանը նկատում է, որ գյուղատնտեսության ոլորտում հազարավոր մարդիկ են ներգրավված, դա շատերի եկամտի միակ աղբյուրն է։

«Հիմա ասում են՝ կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Բայց չեն ասում, ինչո՞ւ են դրանք մնացել անմշակ, ինչպե՞ս են անելու, որ մարդիկ սկսեն հող մշակել»,-ասաց նա։

Խաչատրյանը սխալ է համարում գյուղատնտեսության նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության հետ։

«Նախարարության կարգավիճակ տրվում է այն ոլորտի գերատեսչությանը, որն առանջնահերթ նշանակություն ունի երկրի կյանքում։ Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի 15 տոկոսից ավելին է կազմում, եթե դրան էլ գումարեն վերամշակումը, կստանանք 25 տոկոս։ Գյուղատնտեսությամբ են զբաղվում հարյուր հազարավոր ընտանիքներ։ Սրա նշանակությունը շատ մեծ է երկրի կյանքում, սա հաշվի առնելով, պետք է  մնար նախարարությունը»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ քիչ թե շատ զարգացած բոլոր պետություններն ունեն նման գերատեսչություն։

Աղբյուր` Panorama.am

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica