close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քուվեյթի նահանգապետերից մեկըվ հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 22:05
 Քուվեյթի նահանգապետերից մեկըվ հայտնել է ՀՀ մարզերից մեկի հետ համագործակցելու պատրաստակամություն

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 12-ին հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ Ահմադի նահանգի նահանգապետ, շեյխ Ֆաուազ Ալ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի (Sheikh Fawaz Khaled Al-Hamad Al-Sabah) հետ:

 Նահանգապետ Ալ-Սաբահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել այցելության կապակցությամբ։ Նահանգապետը համառոտ տեղեկություն է տրամադրել Ալ Ահմադի նահանգի վերաբերյալ՝ հայտնելով Հայաստանի համապատասխան տարածքային միավորի հետ համագործակցելու պատրաստակամություն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նահանգի վերաբերյալ տրամադրած տեղեկության համար` դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր համար շատ հաճելի է ծանոթությունը Ալ Ահմադի նահանգին և անձամբ նահանգապետի հետ՝ ընդգծելով, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորություններ է տեսնում։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցային հարցերի շուրջ։

 
Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica