Սրբուհի Ղազարյանի հրապարակած ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը. վարչապետի մամուլի քարտուղար
Քաղաքական

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»: