close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման նպատակով 15 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրվի

Տնտեսական

12 Փետրվարի 2019, 18:58
 Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման նպատակով 15 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրվի

Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է Հայաստանին 5,15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվել է հատկացնել 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019թ․ ապրիլից։

Տեխնիկական աջակցության շրջանակներում հիմնականում նախատեսվում է՝

ավտոճանապարհների վրա ընտրված  վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում,
այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում,
վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում
ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ խորհրդատուն սերտորեն համագործակցելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ, և խորհրդատուի արդյունավետ աշխատանքի համար նպատակահարմար է նախապես հավաքագրել ճանապարհային անվտանգությանն առնչվող որոշակի ելակետային տվյալներ, ինչպես օրինակ՝ վերջին հինգ տարիների ընթացքում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների դասակարգված վիճակագրությունը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica