close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում. Արայիկ Հարությունյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 18:30
 Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում. Արայիկ Հարությունյան

Լրագրողներն այսօր խորհրդարանում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է հասկանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սևակյան «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունը, արդյո՞ք ընդդիմությունը հիասթափվել է: «Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել: Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ նա հիասթափվի կամ չէ: Ես կարծում եմ` ընդդիմության գործն է մշտապես հիասթափվել իշխանությունից»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին, թե դժվար չի՞ լինելու միանգամից մի քանի նախարարություն ղեկավարել, Հարությունյանն արձագանքեց. «Դժվար է լինելու: Բայց ութ ամսվա ընթացքում նախարարությունում հաջողվել է ստեղծել մի համակարգ, որում լիազորությունները պատվիրակված են, ու համակարգը լավ է աշխատում: Պետք է փորձեմ այս մոդելն այլ ենթակառուցվածքներում նույնպես կիրառել»:

Ի պատասխան Yerkir.am-ի խնդրանքին` որպես մշակույթի ապագա նախարար` նշեք մշակույթի երեք առաջնային ու կարևոր խնդիրները, Հարությունյանը թվարկեց. «Առաջինը կառավարման խնդիրն է, ու առաջիկա մեկ տարում դրան եմ ժամանակ տրամադրելու: Երկրորդը ոլորտային միությունների կայացումն է: Ամբողջ աշխարհում մշակույթը հզորացել է այն ժամանակ, երբ պետություն-մշակույթ շփումը եղել է այն ժամանակ, երբ միություններն ուժեղ են եղել, ու իրենք են լուծումներ առաջարկել: Եվ երրորդը` մշակույթը պետք է գնա կրթական համակարգ: Մշակույթի ու կրթական համակարգի սերտաճումը հասարակական հարաբերություններ կստեղծի Հայաստանում, ու անցած ութ ամիսներին ԿԳ ու մշակույթի նախարարությունն արդեն իսկ հիմք են դրել այդ համագործակցությանը»:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica