close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունն արհամարհել է խորհրդարանին. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 18:25
 Իշխանությունն արհամարհել է խորհրդարանին. Էդմոն Մարուքյան

Պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք կա. առաջին անգամ է, որ, առանց խմբակցություններում քննարկելու, կառավարության ծրագիրը միանգամից լիագումար նիստ է բերվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Գոնե 7 տարվա մեջ, ինչ ես խորհրդարանում եմ, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում` առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների: Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանական ուժերի նկատմամբ: Մյուս խնդիրն էլ առանց կառավարության կառուցվածք ունենալու ծրագիր բերելն է, որովհետև կառավարության կառուցվածքը պարզ չէ, հայտնի չէ, թե ովքեր են լինելու ծրագիրը կյանքի կոչողները: Այս պահին կառավարությունն ունի 12 նախարար, բայց առնվազն 5 նախարարություն անգլուխ է մնացել: Հստակ չէ, թե ով է կառավարության ծրագիրն իրականացնողը»,- նշեց Մարուքյանը` ավելացնելով, որ չեն քննարկել, թե խմբակցությունն ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին:

«Այն քննադատությունները, որոնք մինչ օրս կային, որ ծրագիրը կոնկրետ չէ ու չի պատասխանում «ինչպես» հարցին, այդ հարցերի պատասխաններն այդպես էլ չստացանք։ Փոխարենը ստացանք պատասխան, որ «ինչպես» հարցի պատասխանը պիտի մարդիկ տան»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica