close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հասարակություն

12 Փետրվարի 2019, 17:57
 Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` փետրվարի 14-15-ը Հայաստանի պատվիրակությունը գործուղվելու է Թուրքիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: 

Ստամբուլում պատվիրակությունը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:

Թուրքիա են գործուղվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Գրիգորյանը և նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica