close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է հնարավոր քայլելով տնտեսական հեղափոխություն իրականացնել. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 17:45
 Ինչպե՞ս է հնարավոր քայլելով տնտեսական հեղափոխություն իրականացնել. Նաիրա Զոհրաբյան

Yerkir.am-ն այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է, անարգանքի սյունին գամելով, արդարադատության համակարգում փոփոխություններ գրանցել: Նա պատասխանեց` անկյուն կամ մի ոտքի վրա կանգնեցնելով, պատժելով` նման խնդիրները չեն լուծվում:

«Կարծում եմ` պետք է կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարի շատ ավելի գործուն պայմաններ ստեղծել: Կողմ եմ այդ պայքարում շատ ավելի կոշտ մեխանիզմներ ներդնելուն: Կոչ չեմ անում ոտք ու ձեռք կտրել, բայց կան մարդիկ, որոնց արյան մեջ է կոռուպցիան, ու պետք է առավել քան խիստ լինել: Մենք պետք է իսկապես հեղափոխական ծրագիր տեսնեինք այսօր, ոչ թե` զգուշավոր, ինչպես ներկայացրեց տնտեսական հանձնաժողովի նախագահը: Զգուշավոր ծրագիր որևէ անգամ չեմ տեսել»,- նշեց պատգամավորն ու ավելացրեց, որ իրենք կներկայացնեն իրենց առաջարկները, և եթե կառավարությունն ականջալուր լինի, ըստ այդմ էլ`  պարզ կլինի իրենց  քննարկումների հետագա ընթացքը:

Yerkir.am-ի մեկ այլ հարցի` հնարավո՞ր է տնտեսական հեղափոխության հասնել քաղաքական հեղափոխության մեխանիզմներով, ինչպես վարչապետը նշեց իր ելույթում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում, թե քայլելով կամ այլ քաղաքացիական ակցիայով ինչպես է հնարավոր հասնել տնտեսական հեղափոխության: Ինձ դուր չեն գալիս տարբեր նորակոչիկ պատգամավորների տարատեսակ հայտարարությունները, որ` ո'չ, մենք իշխանություն չենք, գնացեք և պահանջեք ժողովրդից: Ո'չ, այդպես չի լինում, իշխանությունը դուք եք, պատասխանատվությունը ձերն է: Դուք ունենք բացարձակ մեծամասնություն, քաղաքականությունը դուք պետք է մշակեք»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica