close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտադիր չէ, որ շատ թվեր լինեն. ԿԳ նախարարը` կառավարության ծրագրի մասին

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 17:13
 Պարտադիր չէ, որ շատ թվեր լինեն. ԿԳ նախարարը` կառավարության ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց`  ինչու էին ընդդիմադիր ժամանակ քննադատում ՀՀԿ-ին կառավարության ծրագրի մեջ թվերի պակասի համար։ Ըստ նրա` նախկին ռեժիմի պայմաններում դա լրացուցիչ լծակ էր ընդդիմության համար` ճնշում գործադրելու կառավարության վրա, որովհետև կոնկրետ թվի համար կարող էին լրացուցիչ պատասխան պահանջել:

«Հիմա, երբ կան ազատ ու արդար ընտրություններ, այն, ինչը գրված է կառավարության ծրագրում, եթե չի իրագործվել, քաղաքացին այս պահին ունի ընտրելու հնարավորություն, ինքն իր համար անձնական գնահատական կտա ու կտա հավանություն կամ չի տա գործող իշխանությանը։ Կառավարության ծրագրի մեջ պարտադիր չէ, որ լինեն շատ թվեր, որովհետև ծրագիրն ընդունելուց անմիջապես հետո ընդունվում է գործողության ծրագիր ու տարեկան ծրագիր, որոնցում արդեն յուրաքանչյուր տարվա համար կան շատ կոնկրետ ցուցանիշներ», - նշեց  նախարարն` ավելացնելով, որ բյուջեն չեն գրում փորձագետների համար, գրում են քաղաքացիների համար։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica