close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական մեծամասնությունը հակասում է իր ներկայացրած ծրագրին. Զոհրաբյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 17:07
 Քաղաքական մեծամասնությունը հակասում է իր ներկայացրած ծրագրին. Զոհրաբյան

Այս ծրագիրը բացարձակապես չի արտահայտում տնտեսական հեղափոխությունը, իսկ որ առանց տնտեսական հեղափոխության մենք չենք կարող կապիտալիզացնել հեղափոխության արդյունքները, փաստ է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Քաղաքացին ուզում է, որ հեղափոխության էջը փակելուց հետո, որը մենք փակեցին դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, իր ընտանիքի, իր կեցության մեջ տեսնի դրական փոփոխություններ: Այդ փոփոխությունները չկան: Իհարկե, մի քանի կարևորագույն խնդիր մենք լուծել ենք: Ինձ համար` որպես քաղաքացու, կարևոր է, որ կոռուպցիայի ու տնտեսական մենաշնորհների ողնաշարը մեր երկրում ջարդված է, բայց դա արդյո՞ք բավարար է տնտեսական հեղափոխության համար, իմ կարծիքով` ոչ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` տնտեսական հեղափոխության գաղափարը լավն է, բայց լավ գաղափարներն իրականացնելու մեխանիզմները չկան: Հռետորական հարց հնչեցնելով` Զոհրաբյանն ընդգծեց. «Իսկ ո՞վ չի ուզում գործազրկության ու աղքատության կրճատում, իսկ ո՞վ չի ուզում աշխատատեղերի ավելացում, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, չափելի որևէ ցուցիչ չկա: Նույն ծրագրի 22-րդ կետում գրված է, որ ցանկացած ցուցիչ պետք է լինի չափելի: Փաստորեն, քաղաքական մեծամասնությունը հակասում է իր ներկայացրած ծրագրին, քանի որ չափելի որևէ ցուցիչ չկա: Ես չգիտեմ մեկ տարի հետո, օրինակ, աղքատությունը քանի՞ տոկոսով է նվազելու: Իսկ ասել, որ 2023-ին  մենք կունենանք աղքատության նվազում, գործազրկության նվազում, չեմ կարծում, որ տնտեսական լուրջ տեսլական է»:

Մեր հարցին, թե տպավորություն է, որ կառավարությունը, նման ծրագիր ներկայացնելով, խուսափում է  հաշվետվողականությունից, Զոհրաբյանն արձագանքեց` կարող ենք նաև այդպես ասել: «Անընդհատ ասելով, թե` քաղաքացինե'ր, դուք եք լինելու տնտեսական հեղափոխության կրողը, դուք պետք է դառնաք հեղափոխության ակտիվիստները... Հիշում եմ մեծամասնությունից մի տիկնոջ ելույթ, որ ասում էր, թե` «մենք մեծամասնոություն չենք, մեծամասնությունը ժողովուրդն է»: Այդ ժամանակ տիկնոջը ծաղրեցին սոցիալական ցանցերում, բայց ես տպավորություն ստացա այսօր, որ գուցե նրա ասածի մեջ ճշմարտություն կա: Այո, համաձայն եմ` քաղաքացին ու մտածողությունը պետք է փոխվեն, անընդհատ նպաստ ստացող քաղաքացուց մենք պետք է ստանանք քաղաքացի, որը պետք է աշխատանք փնտրի: Բայց դա թողնել քաղաքացու ուսերին ու ասել` քաղաքացի', դու փոխվի, արա տնտեսական հեղափոխություն, ես էլ իմ մասով կարողանամ, կօգնեմ, չեմ կարծում, ճիշտ ճանապարհ է»,- ասաց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica