close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում փախստական հայեր չենք ցանկանում. հակահայ գործիչ

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 16:40
 Թուրքիայում փախստական հայեր չենք ցանկանում. հակահայ գործիչ

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) նախագահ Գյոքսեն Գյուլբեյը պահանջում է  որպես զբոսաշրջիկ  Թուրքիա եկած, սակայն վիզայի ժամկետի ավարտից հետո Հայաստան չվերադարձած 100 հազար փախստական հայերին արտաքսել երկրից:

«Հայաստանից մեր երկիր եկած և մի տեսակ գնալ չկարողացող` Հայաստանի 100 հազար քաղաքացիներին մեր երկրում չենք ցանկանում տեսնել: Հայաստանը, որ կանաչ անձնագիր ունեցող մեր քաղաքացիներին անվանում է լրտես և սահմանից այն կողմ չի թողնում, Թուրքիայի արևելքը ու հարավ-արևելքը անվանում է Արևմտյան Հայաստան և աջակցում Թուրքիայի դեմ քայլերին, նրա այդ քաղաքացիները պետք է անմիջապես լքեն մեր երկիրը: Սիոնիստ կայսերապաշտները և նրանց աջակիցները մշտապես օրակարգ են բերում սիրիացի  փախստականներին, ինչո՞ւ այս փախստական հայերի հարցը չեն բերում օրակարգ»,- ասել է նա:

Գյուլբեյը մեջբերել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մի քանի տարի առաջ արած, բայց հաճախակի կրկնվող այն սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում կարող են հայերին արտաքսել, և այդ դեպքում Հայաստանը կունենա տնտեսական լուրջ խնդիրներ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica