close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1487.59
GBP1635.72
EUR1553.22
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դրություն է հայտարարվել` 52 բևեռային արջ ներխուժել է սիբիրյան բնակավայր

Խճանկար

12 Փետրվարի 2019, 16:08
 Արտակարգ դրություն է հայտարարվել` 52 բևեռային արջ ներխուժել է սիբիրյան բնակավայր

Ռուսաստանի ամենահեռավոր ու ցուրտ բնակավայրերից մեկում` Նովայա Զեմլյա արշիպելագում, արտակարգ դրություն է հայտարարվել սպիտակ արջերի ներխուժման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

52 բևեռային արջերը,  ագրեսիվ վարք դրսևորելով, ահաբեկել են մոտ 3 000 բնակիչ ունեցող բնակավայրը:




Գիշատիչները ներխուժել են տներ ու հանրային շինություններ. իշխանությունները նախազգուշացրել են «զանգվածային ներխուժման» մասին:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ալեքսանդր Մինաևը նշել է, որ մարդիկ վախենում են տնից դուրս գալ և որ մարդկանց առօրյան կաթվածահար է եղել:

«Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկել: Եղել են դեպքեր, երբ կենդանիներն ագրեսիվ վարք են դրսևորել՝ հարձակվելով մարդկանց վրա, ներխուժելով բնակելի ու գրասենյակային տարածքներ»,- մանրամասնել է պաշտոնյան:

Նա հավաստիացրել է, որ հունվար-փետրվար ամիսներին բնակավայր է եկել 52 բևեռային արջ, որից 6-10-ն անընդհատ գտնվում են բնակավայրում ու, կարծես, վախն ամբողջովին կորցրել են: Բայց քանի որ նրանք համարվում են վերացող տեսակ, մարդկանց արգելված է կրակել և վնասազերծել արջերին:

Թեև Նովայա Զեմլյայից դիմել են Մոսկվա՝ խնդրելով արտակարգ իրավիճակի պայմաններում թույլ տալ սպանել արջերին, սակայն մայրաքաղաքից բացասական պատասխան է ստացվել:

Բևեռային արջերը, դառնալով գլոբալ տաքացման զոհ, ստիպված են ավելի շատ մոտենալ մարդկանց ու փորձել այնտեղ սնունդ հայթայթել:  

Կրկին օրհներգի մասին
20 Փետրվարի 2019, 21:35 Կրկին օրհներգի մասին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica