close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածաշրջանային զարգացումների հարցում Հայաստանը և Կիպրոսը հակված են խաղաղության ու միջազգային օրենքների պահպանմանը. Անգելիդիս

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 15:53
 Տարածաշրջանային զարգացումների հարցում Հայաստանը և Կիպրոսը հակված են խաղաղության ու միջազգային օրենքների պահպանմանը. Անգելիդիս

Հայաստանն ու Կիպրոսը նույն հետաքրքրություններն ունեն տարածաշրջանային զարգացումների հարցում և հակված են խաղաղության ու միջազգային օրենքների պահպանմանը: Այս մասին Երևանում լրագրողներին ասաց Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը:

«Կարծում ենք, որ Միջերկրական ծովը Կիպրոսի շրջանում պետք է վերածվի կայունության և խաղաղության շրջանի»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին` կիպրոսյան հարցում ունեցած դիրքորոշման համար։

Կիպրացի նախարարը նշեց, որ և' Կիպրոսը, և' Հայաստանը  տուժել են Թուրքիայի գործողություններից։  «Մեր պարտքն է չմոռանալ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, և մենք դատապարտում ենք Ցեղասպանությունը։ Կիպրոսն առաջին եվրոպական երկիրն է, որը 1982 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականի ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրենք Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»,- ընդգծեց Սավաս Անգելիդիսը:

 Անդրադառնալով Կիպրոսի հայ համայնքին՝  նա նշեց, որ խոշոր հայ համայնք ունեն: «Այն ներկայացված է Կիպրոսի Ազգային ժողովում: Հայերենը պաշտոնապես ճանաչվել է որպես ազգային փոքրամասնությունների  լեզուներից մեկը:  Հուսով եմ` շուտով ես հնարավորություն կունենամ հայերեն սովորելու»,- ասաց նախարարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica