close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի` միացրած մնացած խոսափողը լուրջ բացահայտումների պատճառ է դարձել

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 15:30
 Էրդողանի` միացրած մնացած խոսափողը լուրջ բացահայտումների պատճառ է դարձել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հանրային բնակարանաշինության վարչության ղեկավար Օմեր Բուլութի հետ զրուցելիս մոռացել էր անջատել խոսափողը, արդյունքում` ուղիղ եթերում հեռարձակվել է նրանց զրույցից մի հատված: Մասնավորապես` լսվել է, թե ինչպես է Բուլութը խոստովանում, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, վարչությունը «հուսահատեցրել է»:

Evrensel.net կայքը նշում է, որ Աթաթուրքի մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողության ժամանակ երկրի նախագահի խոսափողը միացված է մնացել, ինչի արդյունքում մի քանի րոպե առաջ բոլորին «ճգնաժամ չկա» ասող Էրդողանի հայտարարությունները ի չիք  են դարձել: Լսվել է նաև, թե ինչպես է Էրդողանը Բուլութին հորդորում այդտեղ նման բաներ չասել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica