close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը և Կիպրոսը կհամագործակցեն տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետ կապված. Տոնոյան

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 15:14
 Հայաստանը և Կիպրոսը կհամագործակցեն տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետ կապված. Տոնոյան

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը վստահ է՝ հումանիտար առաքելությամբ Սիրիա գործուղված հայկական խումբը հաջողելու է: 

«Հաշվի առնելով խաղաղության հիմնադրման գործում ունակությունները և այն արժեքները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, համոզված եմ, որ հաջողություն կունենա նաև Սիրիայում այս հումանիտար առաքելությամբ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա:

Սավաս Անգելիդիսը տեղեկացրեց, որ վերը նշված հարցում Հայաստանը և Կիպրոսը համագործակցելու են` տեղեկատվություն փոխանակելով: «Ինչ վերաբերում է տեղեկատվության փոխանակման հետ կապված միջոցառմանը,  կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք կիրականացվեն մոտ ապագայում: Որևէ խնդիր այս հարցում չեմ տեսնում»,- ընդգծեց նա:

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավելեց, որ տարածաշրջանում իրողությունները ստիպում են համագործակցել ռազմական տեղեկատվության ոլորտում: «Համագործակցության 13 միջոցառումը դարձավ 15, ստորագրվել է ևս 2 փաստաթուղթ, որոնցից մեկը տեղեկատվության փոխանակման վերաբերյալ՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ: Ես ներկայացրեցի Սիրիայում մեր հումանիտար խմբի տեղակայման բոլոր մանրամասները: Մեկ այլ ուղղություն է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպումը: Կիպրոսը ԵՄ-ի այն քիչ երկրներից է, որը պահպանում է նման համակարգը եւ ցանկանում է փորձ փոխանակել Հայաստանի հետ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կա համագործակցություն  ռազմաօդային ուժերի, ՀՕՊ, մարտական պատրաստության ոլորտներում, վերջինը վերաբերում է հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica