ՆԱՏՕ-ն մտադիր չէ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում
Աշխարհ

ՆԱՏՕ-ն քննարկում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի դադարեցման դեպքում հնարավոր քայլերը, սակայն մտադիր չէ Եվրոպայում նոր միջուկային հրթիռներ տեղակայել: Այդ մասին ասել է ալյանսի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի երկրների ՊՆ ղեկավարների` սպասվող հանդիպման նախաշեմին. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Սթոլթենբերգի` իրենք դեմ են սպառազինության նոր մրցավազքին:
Նշենք, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն դադարեցրել են իրենց մասնակցությունը վերոհիշյալ համաձայնագրին: