close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարը խորհուրդ է տալիս` սպասեք ու կտեսնեք դրական փոփոխությունը

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 14:57
 Նախարարը խորհուրդ է տալիս` սպասեք ու կտեսնեք դրական փոփոխությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ այն տեսակետին, թե կառավարության ներկայացրած ծրագրի նախագծում թվային ցուցանիշներ չկան։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցումնա ասաց. «Բոլոր հիմնական թվերը, որոնք վերաբերում են տնտեսությանը, ծրագրում ներկայացված են: Ներկայացված են երեք հիմնական թեզերով` տնտեսական աճ` նվազագույնը 5 տոկոս, ծառայությունների ու արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատամամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը: Կարևորագույն բանը, որը վարչապետը նշեց իր ելույթում այն է, որ նշված բոլորը հետևանք են այն վարքագծային փոփոխությունների, որոնք ակնկալվում է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկով և արդյունքում պետք է տեղի ունենան քաղաքացու վարքագծում»:

Ըստ նրա` այնպես չէ, որ պատասխանատվությունը կմնա քաղաքացու վրա: Նախարարը մեջբերեց վարչապետի խոսքը, որ եթե կառավարությունը չկարողանա հիմնավորել և քաջալերել տնտեսական ակտիվությունը, կունենա պատասխանատվություն, ապա շարունակեց. «Ամեն դեպքում քայլերը, որ պետք է արվեն բարձր տնտեսական արդյունք ապահովելու համար, մասնավոր հատվածում են: Կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, պետք է պարզեցնի կարգավորումները և պարզեցնի, որ տնտեսական ակտվությունը խթանվի: Սա երկկողմանի գործընկերություն է լինելու ողջ ընթացքում: ՀՆԱ-ի 5 տոկոսով տնտեսական հեղափոխությունը 2-2,5 տոկոս տարբերության մեջ չէ, այլ, որ ստեղծվում է հավասար մրցակցության ու արդար պայմաններում գործելու հնարավորություն բոլորի համար»:

Խաչատրյանը հավաստիացրեց նաև, որ ժամանակի ընթացքում մարդիկ աստիճանաբար կտեսնեն ծրագրի արդյունքն ու փոփոխությունները, կլինեն տնտեսապես ավելի ակտիվ, ինքնազբաղ և կապրեն ավելի լավ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica