ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային` ՌԴ-ից չգնել ՀՀՊ համակարգեր
Աշխարհ

ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային` Ռուսաստանից չգնել հակահրթիռային պաշտպանության համակարգեր, դա մտահոգում է Վաշինգտոնին: Այդ մասին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ շատ է անհանգստացնում դաշնակից երկրում հակահրթիռային պաշտպանության ցանկացած տեսակի զենքի առկայությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիային` չշարունակել գնել դրանք»,- ասել է նա: