close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սորոս» հիմնադրամի նպատակը երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալն է. փորձագետ

Հասարակություն

12 Փետրվարի 2019, 14:52
 «Սորոս» հիմնադրամի նպատակը երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալն է. փորձագետ

Սորոսի կամ նմանատիպ հիմնադրամների գլխավոր նպատակը այնպիսի քաղաքական օրակարգ մտցնելն է, որն ազդում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա. այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:  

Նա մանրամասնեց, որ Սորոսի հիմնադրամի կողմից հայաստանյան հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելը մի քանի օրվա պատմություն չունի: «Խնդիրը չի առաջացել երեկ: Հիմնադրամը, որ կրում է Open Society Armenia անվանումը, մեր երկրում գործում է 1997 թվականից»,- հայտնեց փորձագետը:

Նույն կազմակերպության փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ ներկայացրեց «Սորոս» հիմնադրամի ֆինանսավորման ծավալները, թե հայաստանյան հասարակական կազմակերպություններին վերջին շրջանում ինչքան դրամաշնորհներ են տրվել: Մասնավորապես նշվեց, որ, օրինակ, Restart ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանը 2018 թվականի դեկտեմբերի 26-ին հիմադրամի կողմից տրամադրվել է 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Սա բաց աղբյուրներից վերցված ինֆորմացիա է: Յուրաքանչյուրն էլ կարող է մուտք գործել հիմնադրամի կայք ու ուսումնասիրել: Ամեն դրամաշնորհի կողքին նշված է նաև, թե որն է այն տրամադրելու նպատակը: Restart-ի պարագայում շարժումը խրախուսելն ու ուժեղացնելն է»,- նշեց Կոստանյանը:

Ըստ փորձագետների` մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Հունգարիան (ի դեպ, Ջորջ Սորոսի ծննդավայրն է), Ռուսաստանը և Իսրայելը  արգելել են հիմնադրամի գործունեությունը` այն որակելով «ներխուժում երկրի ներքին քաղաքականության մեջ»: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հիմնադրամը փակելուն ընդամենը 1 ամիս ժամանակ էր տվել` այն անվանելով «չարիք»:

«ԱՄՆ-ը, որի քաղաքացի է համարվում Սորոսը, ևս մտածում է հիմնադրամի գործունեության կասեցման մասին: Այն հիմնականում հարում է դեմոկրատներին և հակահանրապետական դիրքորոշում ունի: Այնտեղ անգամ բողոքի ակցիաներ ու ստորագրահավքներ են կազմակերպվում այս նպատակով»,- նշեց Արման Ղուկասյանը:

Ըստ նրա` Հայաստանում մեծ թիվ են կազմում հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունները: 2018 թվականին հայաստանյան մի շարք կազմակերպությունների փոխանցվել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: «Open Society Armenia» հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև «Իրազեկված քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: «Դրամաշնորհը կազմել է 400.000 ԱՄՆ դոլար: Կազմակերպությունը հակառուսական դիրքորոշում ունի և դեմ է արտահայտվում Հայաստանի` ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցմանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջամտություն մեր ներքին և արտաքին քաղաքականությանը»,-ընդգծեց փորձագետը:

Փորձագետներն առաջարկում են նոր օրենսդրական կարգավորում մտցնել, որը կկասեցնի նման հիմնադրամների գործունեությունը Հայաստանում: «Պիտի հասկանանք, թե Սորոսի ֆինանսական աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունները գումարի՞, թե՞ գաղափարի համար են գործում: Մի՞թե հիմնադրամը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի, Հունգարիայի կամ Իսրայելի նման պետությանը և չվնասել Հայաստանին»,- պնդեց Ղուկասյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica