close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ծագած խնդիրների պատասխանատուն մենք ենք. Մակունց

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 14:39
 Հայաստանում ծագած խնդիրների պատասխանատուն մենք ենք. Մակունց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, որ տնտեսական հեղափոխության հասնելու են այնպես, ինչպես հասել են քաղաքական հեղափոխության:

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցինք` ի՞նչ մեխանիզմներով են հասնելու տնտեսական հեղափոխության, որո՞նք են ընդհանրական քայլերն ու գործառույթները:

«Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև այն սկսվեց մեկ մարդուց և սկսվեց նրանից, որովհետև ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար ու իր ձեռքը վերցրեց պատասխանատվության այն գործիքը, որն իրենն էր: Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց դրան, որ, այո օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում մենք ունենք մեր գործիքները` հասնելու համար տնտեսական հեղափոխությանը: Բայց ՀՀ քաղաքացիները նույնպես իրենց  գործիքները պետք է ունենան այս տիրույթում»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին, թե արդյոք իր ասած վերջին միտքը պատասխանատվությունից խուսափել չի ենթադրում, Մակունցը բացասական պատասխան տվեց. «Ոչ, պատասխանատվությունից խուսափել չէ: Ուզում եմ նորից ընդգծել, որ Հայաստանի խնդիրները, անկախ այն հանգամանքից` ինչ հանգամանքներում են ծագել,  դրանց պատասխանատուն օրենսդիր մարմինն է` մենք ենք: Պետք է փնտրենք լուծումներ, ընդ որում` ոչ մեկ ճանապարհով»:

Մեր մյուս հարցին` քաղաքական ու տնտեսական հեղափոխությունների միջև համեմատություն է տարվում, նույնականացվում են մեխանիզմները, հետևաբար` պետք է ասել, թե ինչ ճանապարհով պետք է գնալ այդ հեղափոխությանը, Մակունցը լակոնիկ պատասխան տվեց. «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարկեր վճարեն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica