close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը մտադիր է Մոգերինիի հետ քննարկել Վենեսուելայի հարցը

Աշխարհ

12 Փետրվարի 2019, 14:46
  Լավրովը մտադիր է Մոգերինիի հետ քննարկել Վենեսուելայի հարցը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովը պատրաստվում է քննարկել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ. հայտնում է РИА Новости-ն:

«Մոտ օրերս նախատեսված է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրավիճակը և այն` ինչպիսի դիրքորոշում ունի  Եվրոպան, կլինեն այն հարցերի շարքում, որոնք մենք կքննարկենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է երկրի նախագահ: Մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը  և ԵՄ երկրներ ճանաչել են նրան:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica