close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներդրողները պետք է գան, հերթ կանգնեն, Փաշինյանը էլ որոշի. Ծառուկյան

Քաղաքական

12 Փետրվարի 2019, 14:11
 Ներդրողները պետք է գան, հերթ կանգնեն, Փաշինյանը էլ որոշի. Ծառուկյան

Ցանկացած տնտեսագետ թող գա, ինձ հետ խոսի` տնտեսական հեղափոխությունն առանց գումարի ակտիվի, առանց դրական տեղաշարժերի, մեխանիզմների, անհնար է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց, որպես համապատասխան փորձ ունեցող մարդ, ցանկացած ոլորտի պետք է մոտենա սեփականի պես: Պետք է հստակ իմանալ` ինչ գումար պետք է դրվի, որ ժամկետում: 2019-ից մինչև 2023-ը որ ոլորտում ինչքան գումար պետք է դրվի, ու դրա դիմաց ինչ պետք է ստանալ: Եթե այդ ամբողջը տեսնենք, մենք կգնանք ու կողմ կքվեարկենք»,- ասաց նաը:

Անդրադառնալով կառավարության կողմից անընդհատ շահարկվող ներդրումներին` Ծառուկյանն ասաց, որ «ներդրողը կյանքում ու կյանքում հենց այնպես չի գա»: Ըստ նրա` ներդրողներին համար կառավարությունը պետք է օրենք ընդունի` համեմատելով, թե ամբողջ աշխարհում ներդրողների համար ինչ պայմաններ կան: «Ներդրողների համար պետք է նպաստավոր, շահութաբեր պայմաններ ստեղծել, որ մարդիկ գան, հերթ կանգնեն, կառավարությունն էլ` Փաշինյանը որոշի, որ ներդրողին հնարավորություն տա, որին` ոչ: Եթե ներդրումների համար պայմանները վատը լինեն, ապա ձեռներեցը կգնա Ռուսաստանում ու Վրաստանում ներդրում կանի»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica