close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ձերբակալված գյուլենական գործիչ Քեմալ Օքսյուզը ԱՄՆ-ում պայմանական ազատազրկման է ենթարկվել

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 14:00
 Հայաստանում ձերբակալված գյուլենական գործիչ Քեմալ Օքսյուզը ԱՄՆ-ում պայմանական ազատազրկման է ենթարկվել

Մի քանի տարի շարունակ ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի իրականացրած հետաքննության և 5 դաշնային մեղադրանքների արդյունքում թուրք-ամերիկյան լոբբիստ Քեմալ Օքսյուզի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, նա ձերբակալվեց, արտահանձնվեց ԱՄՆ-ին, և այսօր ԱՄՆ տարածաշրջանային դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի` նա տուգանվեց 20.000 ԱՄՆ դոլարով և ազատազրկվեց. դատավճիռը ներառում է 3 ամիս բանտարկությունը Հայաստանում և 1 շաբաթ բանտարկությունը 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում: Օքսուզը դատապարտվել է 2 ամիս փորձնական ժամանակաշրջանով պատժի և 100 ժամ հանրային աշխատանքների:

Վաշինգտոնի դաշնային դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Քեմալ Օքսյուզը խոստովանել է, որ ստել է դատարանին, թե ինքը որևէ առնչություն չունի 2013 թվականին ԱՄՆ կոնգրեսականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն, սակայն նրա խոստովանությունից պարզ է դարձավ, որ 2 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել կոնգրեսականների` Ադրբեջան կատարած այցի ծախսերը հոգալու համար, ինչպես նաև ստել է Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովին:

«Այս ծիծաղելի թեթև դատավճիռը սխալ մեսիջ է հղում օտարերկրյա ուժերին, որոնք մտադրված են միջամտել մեր ներքին ամերիկյան քաղաքական գործընթացներին: Մենք, այնուամենայնիվ, գոհ ենք,  որ դեր ենք ունեցել այս սկանդալը բացահայտելու գործում` քարոզարշավի միջոցով», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կազմակերպված քարոզարշավը, կոչ է անում հրապարակել Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի զեկույցը, որն ապացուցում է, որ Օքսյուզը մեղավոր է ճանաչվել 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի  «նյութական փաստերի  կեղծման, քողարկման և նախագծման» համար: 

ԱՄՆ արդարադատության նախարարության համաձայն`Օքսյուզը, որը գլխավորել է «Turquoise Council of Americans» և «Eurasions» (TCAE) կազմակերպությունները, 2013 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR միջոցներով ֆինանսավորել է կոնգրեսականների այցն Ադրբեջան, սակայն թաքցրել է ֆինանսավորման իրական աղբյուրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica