close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը կապված չի եղել ծառայության հետ, որևէ դեպք չենք պատրաստվում կոծկել. Տոնոյան

Հասարակություն

12 Փետրվարի 2019, 13:52
 Զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը կապված չի եղել ծառայության հետ, որևէ դեպք չենք պատրաստվում կոծկել. Տոնոյան

Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում կոծկել որևէ դեպք, և այդպես է եղել տարիներ շարունակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջերս հրապարակված լուրին, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը: Լուրը ՊՆ-ն հաստատեց միայն օրեր առաջ: 

«Փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այսօր հնարավոր չէ տեղեկությունները թաքցնել:

«Վիճակագրությունը խաչմերուկային է ներկայացված` դուք ստանում եք տեղեկություններ և' դատախազությունից, և' Քննչական կոմիտեից,  և դուք ստանում եք նաև ՊՆ-ից. հնարավոր չէ որևէ բան կոծկել: Բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված և նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica