close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, դա ևս կարվի` օրենքի տառին համապատասխան. Տոնոյան

Տարածաշրջան

12 Փետրվարի 2019, 13:38
 Եթե Սիրիայում  ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, դա ևս կարվի` օրենքի տառին համապատասխան. Տոնոյան

Այսօր Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Yerkir.am-ի թղթակիցը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին խնդրեց անդրադառնալ  Սիրիա հումանիտար առաքելության նպատակով հայկական խումբ ուղարկելու հետ կապված տարակարծություններին և շրջանառվող հակասություններին:

«Սիրիայի հետ համագործակցության վերաբերյալ մեր պաշտոնական լրահոսի մեջ եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ի հավելումն կարող եմ նշել՝ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, որ նաև ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանի Հանրապետությունը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - նշեց Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված խումբ է (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): 

Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica