Երևանի կենդանաբանական այգին կկառավարվի նոր ստեղծվող խորհրդի կողմից
Հասարակություն

Փետրվարի 12-ին հրավիրված նիստում Երևանի ավագանու անդամները որոշում կայացրեցին` Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը նշեց, որ խորհուրդը կազմված է լինելու 11 անդամից, որոնցից 2-ը լինելու են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ, մյուս 9-ը`ֆիզիկական անձինք:
«Կլինի բաց հայտարարություն: Խորհրդի կազմում ընդգրկվելու են այն մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումը բերել Երևանի կենդանաբանական այգու շահերի համար: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը»,- հայտնեց նա: