Մեյը հնարավոր է հրաժարական տա ամռանը
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ենթադրում են, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ այս տարվա ամռանը: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է The Sun-ը:
Պահպանողականների ներկայացուցչի խոսքով` երկրի արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը վստահ է, որ նա հրաժարական կտա:
«Նա որոշել է հավաստիանալ, որ իրեն կփոխարինի ճիշտ մարդ, չէ՞ որ նա ընդհանրապես ձայնի իրավունք չի ունենա, եթե գործը հասնի այն բանին, որ նրան սկսեն դուրս մղել»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ վարչապետը ցանկանում է հասնել Brexit-ի գործարքին, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցելու պահպանողականներից իրավահաջորդի ընտրությանը: